Բաղադրատոմս

Թխվածքաբլիթի համար

  • 3 բաժակ ալյուր
  • 1 տուփ խտացրած կաթ
  • 1 հատ ձու
  • 1 թ/գ սոդա
  • 1 թ/գ քացախ (լուծել սոդան քացախի մեջ)

Կրեմի համար

  • 750 գ կաթ
  • 200 գ կարագ
  • 1,5 բաժակ շաքարի փոշի
  • 2 հատ ձու
  • 3 ճ/գ ալյուր
  • վանիլին

Պատրաստման եղանակը

  1. Խառնել խմորի բոլոր բաղադրիչները և բաժանել ստացված խմորը 8 մասի:
  2. Բացել յուրաքանչյուր կտորը թավայի չափով և «տապակել» 2 կողմից 1-ական րոպե:
  3. Կտրատել չորացած հատվածները, սակայն չթափել: Դրանք դեռ անհրաժեշտ են վրան լցնելու համար:
  4. Կրեմի պատրաստման համար խառնել կրեմի բոլոր բաղադրիչները՝ բացի կարագից և դնել մարմանդ կրակի վրա:
  5. Անընդհատ խառնել:
  6. Հանել կրակից և կամաց-կամաց տաք կրեմի մեջ կարագ ավելացնել, լավ խառնել:
  7. Խմորի վրա քսել գոլ կրեմը և վրան լցնել խմորի մանրացրած չոր մասերը: Տորթը թողնել սենյակային ջերմաստիճանի պայմաններում 1 ժամ, հետո դնել սառնարան:

Բարի ախորժակ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել