Այս կարկանդակներում չկա միս, սակայն կա կարտոֆիլ, պանիր և սոխ: Դրանք շատ գեղեցիկ կարող եք մատուցել կանաչիով և թարմ բանջարեղենով:

Բաղադրատոմս

  • 6-7 ոչ շատ մեծ կարտոֆիլ
  • 70 գ պանիր
  • 1 հատ ձու
  • 1 գլուխ սոխ
  • պաքսիմատ
  • աղ
  • 20 գ կարագ
  • բուսական յուղ՝ տապակելու համար

    Պատրաստման եղանակ

    1. Մաքրել կարտոֆիլը, լվանալ, խաշել աղաջրի մեջ: Խաշվելուց հետո թափել ջուրը և թողնել՝ հովանա:Հովացած կարտոֆիլն անցկացնել մսաղացով, ավելացնել քերած պանիր, ավելացնել մանր կտրատած սոխը:Հարել ձուն և խառնել կարտոֆիլին: Դրան ավելացնել պանիրը և կտրատած սոխը, լավ խառնել:Կարտոֆիլից պատրաստված խմորից ձեռքով պատրաստել առանձին կարկանդակներ:Դրանցից յուրաքանչյուրը լավ թաթախել պաքսիմատի մեջ, իսկ հետո դրանց վրա թեթևակի վանդակներ անել:Դնել թավան միջին կրակի վրա և տաքացնել բուսական յուղը, մի քիչ կարագ ավելացնել:Տաքացած թավայի վրա դնել կարտոֆիլի կարկանդակները, տապակել 2 կողմերից, մինչև որ թեթևակի կարմրեն:Ահա և վերջ։ Կարտոֆիլի կարկանդակներն արդեն պատրաստ են։ Բարի ախորժակ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել