Ազգային ժողովն ավարտեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը։ Սակայն մինչ քվեարկությունը վարման կարգով խոսելու իրավունք խնդրեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։

Պատգամավորը մինչև քվեարկությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյան էլ հայտարարեց, որ նիստը 20 րոպե ընդմիջվում է։

Հիշեցնենք, որ այսօր Կառավարության նախաձեռնությամբ ԱԺ-ում արտահերթ նիստ էր գումարվել և քննարկվում էր ԸՕ-ն։ Նախագծի հիմնական զեկուցողն էր արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել