Չինացի հետազոտողները ձայնային օգնականով բջջային հավելված են մշակել։ Դրանով թվային օգնականը ճանաչում է հրամանները շրթունքների շարժումներից և անհրաժեշտություն չկա բարձրաձայն արտաբերելու բառերը։

Ծրագիրը ներկայացված է UIST 2018 գիտաժողովին։

Հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է ակտիվացնել տեսախցիկը։ Ալգորիթմերը ճանաչում են դեմքը և տարբերակում են բերանի շրջանի 22 կետեր։ Հետազոտողները 44 դիրք են գրանցել, որոնք կարող է օգնականը ճանաչել։ Օգտատերը կարող է հրամայել ընդգծել տեքստը, բացել հավելվածը, միացնել, անջատել, փոխել ձայնագրությունը։

Հավելվածը ստեղծված է հասարակական վայրերում ձայնային օգնականից հարմարավետ օգտվելու համար։ Ձայնային հրամանները կարող են նյարդայնացնել շրջապատին, օգնականի՝ շրթունքների շարժումները ճանաչելու ունակությունը պետք է լուծի այս խնդիրը։ Համակարգը դեռևս աշխատում է համակարգչի վրա, հետագայում այն կհարմարեցվի սմարթֆոններին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել