Կան մարդիկ, որոնք հավատում են տարեթվերի ուժին, աստղերի տեղակայման ազդեցությանը և արտաքին ուժերի ազդեցությանը մարդկանց վրա և այլն։ Սակայն կան նաև թերահավատներ, որոնք այս ամենը դատարկություն են համարում։ Ձեզ ենք ներկայացնում փաստեր, որոնք ստիպում են այլ աչքով նայել մարդկության պատմությանը և զարմանք ապրել։

1. Մերլին Մոնրոն և Եղիսաբեթ II-ը տարեկիցներ էին

Ամենաերկար կառավարած անգլիացի միապետը և ամենահմայիչ ամերիկացի դերասանուհին, 20-դ դարի սեքս խորհրդանիշը ծնվել են նույն տարում։ Այս հայտնի կանայք լույս աշխարհ են եկել 1926-ին, Եղիսաբեթ թագուհին՝ ապրիլի 21-ին, իսկ Նորմա Ջին Մորտենսոնը՝ հունիսի 1-ին։

2. Իմհոտեպը փարավոնների դամբարաններ էր կառուցում այն ժամանակ, երբ մամոնտները դեռ գոյություն չունեին Երկրի վրա

Ջոսերի բուրգի կառուցումը Սաքքարայում ավարտվեց մոտավորապես մ.թ.ա. 2600 թվականին։ Իսկ մամոնտների ցեղատեսակի վերջին ներկայացուցիչներն ապրել են մինչև մ.թ.ա. 1500 թվականը։

3. Չարլզ Դարվինի գալապագոսյան կրիան աշխարհում ամենաերկարակյաց կենդանիներից է դարձել

Հայտնի նատուրալիստն ու գիտնականն իր հետ Մեծ Բրիտանիա էր բերել երեք առանձնյակների, որոնցից մեկը սատկեց 2006 թվականին։ Ժողովրդի սիրելի կրիային անվանում էին Գարիետա, և նրա տարիքը ավելի էր, քան 176 տարին։

4. Ացտեկների պետության հիմնման պահին Օքսֆորդն արդեն մի քանի սերունդ շրջանավարտ էր տվել

Աշխարհի հնագույն համալսարաններից մեկն արդեն 1096-ին ուսանողներ էր ընդունում։ Իսկ ացտեկները Տենոչտիտլան քաղաքը հիմնել են 1429-ին։ 1521-ին Ացտեկների կայսրությունը դադարեց գոյություն ունենալ՝ գրավվելով կոնկիստադորների կողմից։ Իսկ Օքսֆորդի համալսարանը մինչ օրս իր դռներն է բացում ուսանողների առջև և աշխարհի լավագույն համալսարանների ցանկում առաջատար դիրք է զբաղեցնում։

5. Ժողովրդի կողմից ընտրված ԱՄՆ առաջին նախագահը չգիտեր դինոզավրերի գոյության մասին

Ջորջ Վաշինգտոնը ծնվել է 1732 թ.։ Սկզբում աշխատել է որպես սեյսմոլոգ, մասնակցել է ռազմական գործողություններին, գերի է ընկել, բանակի գլխավոր հրամանատար է եղել, ամերիկյան նախագահության ինստիտուտն է հիմնել և մահացել է 1799 թ.՝ այդպես էլ չիմանալով այն հսկայական կենդանիների մասին, որոնք մեզոլիթյան ժամանակաշրջանում ղեկավարել են մեր մոլորակը։

Խոշոր ոսկորները, որոնք հայտնաբերվել էին, հնում համարում էին աստվածաշնչյան կենդանիների կամ վիշապների մնացորդներ։ Եվ միայն 1824-ին Արքայական երկրաբանական համայնքի նախագահն իր զեկույցում 1815-ի գտածոն անվանեց «Հսկայական մողեսի՝ մեգալոզավրի» մնացորդներ։

6. Ջեք մարդասպանը կարողանում էր Nintendo խաղալ

Ճապոնական կազմակերպությունը հիմնվել է 1889 թ. և զբաղվում էր ձեռագործ խաղաքարտերի արտադրությամբ։ Թարգմանաբար անվանումը նշանակում է «ծաղկային քարտեր»։

Հենց այդ ժամանակ էլ Ալբիոնի մայրաքաղաքում իր գործունեությունն էր ծավալում հանրահայտ սերիական մարդասպան Ջեքը, ում զոհերը հիմնականում մարմնավաճառներն էին։

7. ԱՄՆ-ում աճում է սոսի, որը գոյություն ուներ վերջին մամոնտի մահից դեռ 1500 տարի անց

Կալիֆորնիայի արևելքում մինչ օրս կանգուն է այն ծառը, որի տարիքը գնահատվում է 5068 տարի։ Իսկ դա նշանակում է, որ վերջին թզուկ-մամոնտի մահվան պահին ծառն արդեն 500 տարեկան էր։ Այս սոսին հայտնաբերվել է միայն 2012 թվականին։

8. Եվրոպայում վերջին մահապատիժն իրականացրել են «Աստղային պատերազմների» թողարկումից մի քանի ամիս անց

Աշխարհը նայել է «Աստղային պատերազմները» 1976-ին՝ համանուն գրքի լույս տեսնելուց հետո։ Ի սկզբանե ֆանտաստիկ սագային թերահավատորեն էին վերաբերվում, այդ իսկ պատճառով որոշեցին չթողարկել ֆիլմը, մինչև որ պատմությունն ուշադրության չարժանանա մարդկանց կողմից։ Կինոնկարը ցուցադրեցին միայն 1977 թ. մայիսի 25-ին։ Տոմսերից եկած եկամուտները գերազանցեցին բոլոր սպասելիքները։

Իսկ Եվրոպայի վերջին մահապատիժն իրականացվեց Ֆրանսիայում գիլիոտինով՝ 1977 թ. սեպտեմբերի 10-ին։ 27-ամյա թունիսեցուն մահապատժի ենթարկեցին առավոտյան 4։40 իր ծանոթին սպանելու համար։ 1981-ին մահապատիժն արգելվեց։

9. ՆԱՍԱ-ն վայրէջք կատարեց Լուսնի վրա այն ժամանակ, երբ շվեյցարացի կանայք դեռ չունեին ձայնի իրավունք

Մեր ժամանակներում Շվեյցարիան ներառվում է ամենազարգացած երկրների ցանկում սեռային հավասարության տեսանկյունից և ոչ միայն, սակայն այս երկրում կանանց ձայնի իրավունք տրվել է միայն 1971-ին։

Մարդ արարածն առաջին անգամ Երկրի միակ բնական արբանյակի՝ Լուսնի վրա ոտք է դրել 1969-ի հուլիսի 20-ին՝ «Ապոլլոն-11»-ի շրջանակներում։

10. 20-րդ դարի ամենաազդեցիկ կանանց մահերը մեկ շաբաթվա ընթացքում են տեղի ունեցել

Բրիտանական ժողովրդի սիրելի արքայադուստր Դիանան ֆրանսիական մայրաքաղաքում մահացու ելքով ավտովթարի ենթարկվեց աշնան նախօրեին՝ օգոստոսի 31-ին։ 5 օր անց վախճանվեց Մայր Թերեզան, ում մահը վրա հասավ բնական ճանապարհով։ Հնդկաստանի և Միացյալ Թագավորության բնակիչներն այս օրերին խորը սգի մեջ էին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել