Ամստերդամի ազատ համալսարանի գիտնականների խումբը ԴՆԹ-ում հաջորդականություն են հայտնաբերել՝ կապված երջանկության ընկալման և գոյության իմաստավորվածության հետ։ Դրա համար նրանք ավելի քան 200 հազար մարդու գենոմ են ուսումնասիրել։

Գիտնականները 220000 մարդու գենոմ են վերլուծել և համեմատել են դրանք հարցաթերթիկների արդյունքների հետ, որը լրացրել էր ԴՆԹ-ի յուրաքանչյուր դոնոր։ Ինչպես հաղորդում է Eure Alert-ը՝ բոլոր տվյալները ստացվել էին Բրիտանական կենսաբանկից։

Գիտնականներին հաջողվել է երկու գենետիկ տարբերակ առանձնացնել, որոնք կապված են կյանքի իմաստի պատկերացումների հետ։ Բացի այդ վեց տարբերակ է հայտնաբերվել, որոնք որոշում են երջանկության ընկալումը։

Հետազոտության տվյալները ցույց են տալից, որ ԴՆԹ–ում նաև այլ հոգեբանական առանձնահատկություններ են գաղտնագրված։ Օրինակ՝ կախված գեների էքսպրեսիայից, մարդիկ կարող են իրենց առջև կյանքի տարբեր նպատակներ դնել կամ տարբեր կերպ վերաբերվել կյանքի իմաստի որոնմանը։

Գիտնականները ենթադրում են, որ այս տեղեկատվությունը կարելի է օգտագործել օգնելու համար մարդկանց՝ իրենց ավելի երջանիկ զգալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել