Ոչ մեծ տարածք, չոր միջավայր և բնակչության ոչ հասարակ ժողովրդագրական իրավիճակ՝ արագ աճող բնակչության համադրությամբ. սյս բոլոր գործոնները կարող են հետագայում լուրջ խնդիր դառնալ պետության համար։

Սպասվում է, որ 2059 թվականին արդեն երկրի բնակչությունը կկրկնապատկվի, ինչը մի շարք բարդությունների կհանգեցնի, որոնք արդեն այսօր ի հայտ են գալիս։

Բացի այդ, արաբների և իսրայելցիների բարձր ծնելիությունն ավելի է բարդացնում կողմերի միջև գաղաղ գործընթացները։ Եթե առաջ բազմազավակ ընտանիքները ամեն կերպ աջակցություն էին ստանում պետության կողմից, որպես հասարակության կարևոր բջիջներ, ապա հիմա վերաբերմունքն արմատապես փոխվել է։

Իսրայելական քաղաքների կտրուկ ընդլայնումը նույնպես աղետաբեր ազդեցություն է գործում բնության վրա և վատթարացնում է կյանքի պայմանները փոքրամասնությունների համայնքներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել