Կանադայի խանութներում մարիխուանայի օրինականացումից երկու օր անց կանեփը վերջացել է: Այս մասին գրում է The Independent-ը:

Տորոնտոյի նախկին ոստիկանապետ, իսկ այժմ մարիխուանայի պետական ծրագրի օրինականացման ղեկավար Բիլ Բլերի խոսքով՝ երկիրը չի կարողացել բավարարել բնակչության պահանջարկը, իսկ խանութներ բավարար քանակությամբ կանեփ չեն տարել:

Խանութները, որտեղ մարիխուանա են վաճառում, անգամ ոստիկանություն են կանչում՝ հերթերը հաղթահարելու և հիասթափված մարդկանց համոզելու համար, որոնց ոչինչ բաժին չի ընկել:

«Գիտեք, մենք սպասում էինք, որ որոշ տեսակներ կարող են վերջանալ և մի փոքր պակասուրդ կլինի: Բայց նրանք (մատակարարները) բավականին լավ ենթակառուցվածք ունեն, և ես վստահ եմ, որ այն կգործի»,-ասել է Բլերը:

Կանադայի վիճակագրական վարչության տվյալներով՝ 2018-ին 5.4 մլն կանադացիներ օրինական կերպով կանեփ կգնեն, ինչը կազմում է բնակչության շուրջ 15 տոկոսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել