Aysor.am-ը գրում է.

Հռոմի կենտրոնում ճանապարհները, նաև մետրոյի մի քանի կայարաններ ջրով են ծածկվել հոկտեմբերի 21-ի երեկոյան մոլեգնած սաստիկ անձրևի պատճառով, հայտնել է ANSA գործակալությունը: Շատ շրջաններում անձրեւներն ուղեկցվել են կարկուտով:

Գործակալությունը հրապարակել է մարդկանց պատկերող լուսնակարներ, որոնք ավտոմոբիլների կտուրներ են բարձրացել՝ հեղեղից փրկվելու համար: Ջրով են լցվել մետրոյի մի քանի կայարաններ, ինչի պատճառով գետնուղին հանգստյան օրվա համար սահմանված ժամանակից շուտ են փակել: Հռոմի պատմական բազիլիկներից մեկում՝ սուրբ Սեբաստյանում՝ Ապիայի ճանապարհին, ջրի մակարդակը բարձրացել է մինչև  1,5 մետր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել