Armsport.am-ը գրում է.

«Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Մարիա Բարտոմեուն մեկնաբանել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն՝ կատալոնական ակումբը մտադիր է վերադարձնել «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարին.

«Նեյմարը հեռացել է և չի վերադառնա «Բարսելոնա»: Մենք նրան վերադարձնելու ծրագրեր չունենք:

Հունվարին չենք նախատեսում նոր ֆուտբոլիստների ձեռք բերել, եթե, իհարկե, որևէ արտառոց դեպք տեղի չունենա:

Մեր կազմը շատ մեծ չէ, քանի որ չենք մոռանում «Բարսելոնա Բ»-ի ֆուտբոլիստների մասին: Նրանցից շատերը տպավորել են և արժանի են առաջին թիմում հայտնվելու հնարավորությանը»,- Բարտոմեուի խոսքը մեջբերել է «Football Espana»-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել