Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցավ դիզայներ Անահիտ Սիմոնյանի հագուստների առաջին ցուցադրությունը, որը համընկել է «Միսս Աշխարհ 2014» գեղեցկության մրցույթի հաղթող Յուլյա Ավագյանի ծննդյան օրվա հետ: Միջոցառման գլխավոր հյուրերի շարքում էին ռուս հայտնի հաղորդավարուհի Քսենիա Բորոդինան, ով, ի դեպ, վարում էր միջոցառումը, և Օլգա Բուզովան, ով շնորհավորեց Անահիտին նոր հավաքածուի ստեղծման կապակցությամբ, ինչպես նաև Յուլյային՝ ծննդյան առթիվ և կատարեց իր հիթային երգերը: BlogNews.am-ը ներկա էր փակ միջոցառմանը և ներկայացնում է հետաքրքիր դրվագները:

Սա առաջին դեպքն էր, երբ հայ դիզայների ցուցադրությունը լուսաբանում էր հեղինակավոր Fashion TV-ին: Անահիտը ցուցադրության ժամանակ ներկայացրեց քսան հագուստ, որոնք համադրել էր հայկական տարրերի հետ, իսկ հագուստները ներկայացնում էին Երևանի լավագույն մոդելները: «Մենք արդեն վեց տարի աշխատում ենք և դեռևս չենք ունեցել ցուցադրություն: Միշտ մտածել եմ, որ անելիս պետք է հիշարժան լինի և տպավորիչ»,- նշում է Անահիտը։

Ի դեպ, Յուլյան և Անահիտը նաև կապսուլային հավաքածու կունենան, ներկայացնելու են երեկոյան զգեստների հավաքածու:



Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Johny  Core-ի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել