«Կոնվերս» բանկի աջակցությամբ հոկտեմբերի 21-ին կայացավ Երևանի վազքի մարաթոնը: Հանրության շրջանում այս միջոցառման նկատմամբ մեծ հետաքրքրության շնորհիվ մարաթոնն ընդգրկվել էր Երևանի 2800-ամյակի միջոցառումների ցանկում:

««Կոնվերս» բանկը կարևորում է առողջ ապրելակերպի խրախուսումը՝ պարբերաբար մասնակցելով ու ֆինանսավորելով սպորտի հանրայնացմանն ուղղված տարբեր ծրագրեր: Բանկի 25-ամյակի միջոցառումների շրջանակներում այս տարի մեր աջակցությամբ է անցկացվել նաև Yerevan Spring Run-ը: Իսկ մեկ այլ նախաձեռնության շրջանակներում Երևանում, մարզերում և Արցախում մարզահրապարակների շինարարություն է սկսվել»,- ասել է «Կոնվերս» բանկի Մարքեթինգի բաժնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Կարինա Վոլկովան՝ հավելելով, որ Երևանի Վազքի մարաթոնի կազմակերպմանը «Կոնվերս» բանկն աջակցել է նաև նախորդ տարի:

Այս տարի մարաթոնին մասնակցել է մոտ 2500 վազորդ: Երեւանի մարաթոնի մասնակիցները, ըստ տարիքային խմբերի և փորձառության, մրցել են հինգ վազքատարածություններում․ երեխաները հաղթահարել են 1 կմ, սկսնակ վազորդները՝ 5կմ և 10 կմ, իսկ փորձառու վազորդները՝ 31,1 կմ և 42,2 կմ վազքուղիները:

Marathon-02

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել