Armsport.am-ը գրում է.

Բուդապեշտում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ դեռևս պայքարում են ազատ ոճայինները:

97 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գեորգի Կետոևը որակավորման փուլում 2:2 հաշվով է ավարտել գոտեմարտը Ղազախստանը ներկայացնող Մամեդ Իբրահիմովի հետ, ով էլ արդյունքում դուրս է եկել 1/8 եզրափակիչ:

Նշենք` քիչ անց սփոփիչ գոտեմարտ կանցկացնի 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը: Վերջինս պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 0։10 հաշվով զիջել էր ռուս Զաուր Ուգուևին։

Ռուս մարզիկը հասել է եզրափակիչ, իսկ Ջաբուրյանը հնարավորություն է ստացել պայքարելու սփոփիչ գոտեմարտում։ Հայ ըմբիշի մրցակիցը կլինի Կուբան ներկայացնող Ռեյների Անդրեու Օրտեգան:

Ավելի ուշ 1/8 եզրափակչի իր գոտեմարտը կանցկացնի նաև 70 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը` մրցելով Իսրայելը ներկայացնող ադրբեջանցի ըմբիշ Էրմաչ Հասանովի հետ:

Սաֆարյանը որակավորկման փուլում 4:1 հաշվով առավելության էր հասել Հունգարիայի ներկայացուցիչ Նորբերտ Լուկասի նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել