Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները, որոնք կգործարկվեն նոյեմբերի սկզբին, կարող են երկու անգամ ավելի լուրջ ազդեցություն ունենալ, քան 2012-ին սահմանված հակաիրանական պատժամիջոցները: Այս կարծիքին են Օքսֆորդի համալսարանի էներգետիկ հետազոտությունների գծով փորձագետները:

Դա պայմանավորված է ներկայում ազատ արտադրողական հզորությունների փոքր ծավալով:

Աշխարհում նավթի պաշարները վերջին հինգ տարում միջինից ցածր մակարդակում են, իսկ ազատ արտադրողական հզորությունների ծավալը «շատ փոքր է ինչպես ներկա, այնպես էլ պատմական չափանիշներով, հատկապես՝ համաշխարհային պահանջարկի հետ կապված»:

Փորձագետների կարծիքով՝ նավթի արժեքը յուրաքանչյուր տարի մեկ բարելի դիմաց 21 դոլարով կարող է ավելանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել