Կապանում այսօր անցկացված համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթել է անկուսակցական Գևորգ Փարսյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է անձամբ Փարսյանը, գրելով, որ Նարեկ Բաբայանը ստացել է  8076,  Էդգար Հովհաննիսյանը՝  277,  ինքը՝ 10021 քվե:

Հիշեցնենք, որ  այստեղ առաջադրվել է  համայնքապետի ղեկավարի 3 թեկնածու. ՔՊ-ական Նարեկ Բաբայանը և անկուսակցականեր  Էդգար Հովհաննիսյանն ու Գևորգ Փարսյանը:

Կապանում քաղաքապետի ընտրությանը մասնակցել է 19 503 ընտրող:  
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել