Դավիթ Խուդաթյանն ընտրվել է Արմավիրի քաղաքապետ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերով խորհրդական Սիփան Փաշինյանը:

Նա մասնավորապես գրել է.«Դավիթ Խուդաթյանն ընտրվեց Արմավիրի քաղաքապետ»։

Հիշեցնենք, որ Հայաստանի 4 քաղաքներում քաղաքապետ են ընտրել:

Հոկտեմբերի 21-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուները հաղթել են Էջմիածնում ու Արմավիրում:

Արմավիրում առաջադրվել էր 4 թեկնածու՝ անկուսակցական Ժիրայր Աբրահամյանը, Օհան Հարությունյանը և Սևակ Մինասյանը, իսկ ՔՊ-ի թեկնածուն քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանն էր։ 

Ընտրվելու կապակցությամբ Խուդաթյանն արդեն շնորհակալություն է հայտնել իր ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ երեկ  տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 49 համայնքներում, որոնցից 24-ում ընտրությունները հերթական են, իսկ 25-ում՝ արտահերթ: 

Արմավիրի ՏԻՄ ընտրություններում պատկերը հետեւյալն է.

Ընտրողների ընդհանուր թիվը -28.699

Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը- 9.937

Անվավեր քվեաթերթիկների թիվը -171

Ժիրայր Աբրահամյան-159 Դավիթ Խուդաթյան- 6.693

Օհան Հարությունյան- 1626 Սեւակ Մինասյան- 1.288

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել