Բաղադրամասեր 2 բաժակ թթվասերին ՝ 2 բաժակա շաքարավազ, 0.5 կգ կարագ, 1թգ. սոդա, 5 հատ ձու, 2 տուփ խտացրած կաթ, շոկոլադ և ալյուր

Պատրաստման եղանակը 100 գր. կարագը լավ հարել, 3 ձուն և 1 բաժակ շաքարավազը լավ հարել, ավելացնել 2 բաժակ թթվասեր` 1 թգ. սոդայով և այնքան ալյուր, որ ստացվի փափուկ խմոր: Բաժանել 7 գնդի: Թխել առանձին-առանձին: Կրեմը պատրաստելու համար հարկավոր է ՝ 2 տուփ խտացրած կաթը 2 ժամ եռացնել, 2 ձվի դեղնուցը 1 բաժակ շաքարավազով հարել: 400 գր. կարագը փափկեցնել, լավ հարել: Բոլորը միասին լավ խառնել, քսել շերտերին: Վրան քերել շոկոլադե սալիկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել