Արսեն Թորոսյանի ղեկավարած համակարգի բառդակը արդեն շատ ավելի վտանգավոր ա դառնում ու իրոք արդեն հատում ա վատթարագույնի եզրագիծը: 
Ուրեմն զանգում ենք Շտապ Օգնության ծառայությանը (բարձր զարկերակային ճնշման համար), բացատրում ենք, որ բուժօգնության կարիք ունեցողը ռիսկային տարիքում գտնվող մարդ ա և խնդրում ենք ուղարկել համապատասխան բրիգադ: Շտապ օգնության աշխատակցուհին գրանցում է զանգն ու շտապում տեղեկացնել, որ Շտապ Օգնությունը դժվար կարողանա ժամանակին մոտենալ: Ասում եմ ինչ ժամանակում կմոտենա, պատասխանում են «չենք կարա ասենք»: Ասում եմ բա լավ ինչ ա նշանակում չենք կարա ասենք, դուք հասկանում եք, որ ձեր գործը չեք անում: Եթե չեք կարում գաք ես մարդուն կտանեմ հիվանդանոց, բայց Շտապ Օգնությունն անդդրդվելի ա: Էս համակարգում մինչև նոր նախարարի նշանակվելը սենց բառդակ չի եղել ու հիմա ես գերհուզականությունս մաքսիմում զսպելով հանդերձ հայտարարում եմ, որ Արսեն Թորոսյանը ուղղակի պատասխանատու ա էս վիճակի համար ու, որ հենց Արսեն Թորոսյանի անձն ա էս վերաբերմունքի պատասխանատուն: Մարդկանց վերաբերվում եք նենց ոնց թորոսյան արսենն ասում էր իր գրառումներում: Խոստանում եմ էսօրվանից Արսեն Թորոսյանի գործունեությունն իմ անձնական խնդիրն եմ համարում ու երկուշաբթի օրվանից ես անձամբ եմ զբաղվելու էս խնդրով: Մարդկանց կյանքի հետ խաղ անելը հանցագործություն է, իսկ Թորոսյան Արսենի նմանները բարոյական իրավունք չունեն լինելու էդ ոլորտում: 
Հ.Գ. Շտապ օգնության բրիգադը կանչել ենք 14:17 րոպեին ու մինչև հիմա չեն եկել: Մեկդ չփորձվեք հանկարծ գրառմանս տակ փորձ անել Արսեն թորոսյան պաշտպանել. կոնկրետ խլեշ քֆուրի կարժանանա տենց բան փորձողը ու, որ հիմա արսենի մասին կարծիքս հայհոյաբանությամբ չեմ արտահայտում էդ չի նշանակում, որ իրա տնեցիներին հատ առ հատ չեմ հիշել էս ընթացքում: Իսկ վաղվանից էդ նիհիլիստ ոչնչությունը իմ համար անձնական հարց ա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել