Tert.am-ը գրում է

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 49 համայնքներում, որոնցից 24-ում ընտրությունները հերթական են, իսկ 25-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 42-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի և մեկ համայնքում՝ միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: 
Համայնքի ղեկավարի ընտրություններ կանցկացվեն Էջմիածնում, Հրազդանում, Կապանում և Արմավիրում:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրական տեղամասերում ընտրողների գրանցման նպատակով գործածվում է 386 տեխնիկական սարքավորում:
ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 43 համայնքից 15-ում առաջադրվել է 2-ական թեկնածու, 9 համայնքում՝ 4-ական թեկնածու, 8-ում՝ 3-ական, 6-ում՝ 1-ական, 4-ում՝ 5-ական և մեկում՝ Վաղարշապատում, 12 թեկնածու:
Հիշեցնենք, որ այստեղ են առաջադրված Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ Դիանա Գասպարանը, անկուսակցականներ՝ Վարդան Առաքելյանը, Գագիկ Բաղրամյանը, Վազրիկ Գրիգորյանը, Սամվել Դավթյանը, Վահագն Թադևոսյանը, Սուրեն Թոփալյանը, Սուսաննա Մարգարյանը, Վահե Մովսիսյանը, Սամվել Մուրադյանը, Սուրեն Մուրադյանը, Ժորժիկ Նավասարդյանը, ինչպես նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Սերգեյ Սարգսյանը: Փաստաբանների պալատի անդամ Կարեն Ստեփանյանն ինքաբարացարկ է ներկայացրել:
Հրազդանում միմյանց հետ կպայքարեն ՔՊ Վարչության նախագահ, ազատամարտիկ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը, ով ևս ինքնառաջադրված է, և անկուսակցական Լևոն Ստեփանյանը: Եվս երեք թեկնածու դուրս են եկել մրցապայքարից. անկուսակցական Գագիկ Աթասյանի գրանցումը մերժվել է, իսկ անկուսակցականներ Մանվել Պողոսյանը և Դավիթ Քոչարյանը հետ են վերցրել փաստաթղթերը:
Արմավիրում առաջադրվել է 4 թեկնածու՝ անկուսակցական Ժիրայր Աբրահամյանը, Օհան Հարությունյանը և Սևակ Մինասյանը, իսկ ՔՊ-ի թեկնածուն քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանն է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել