Հայտնի են Business Traveller Awards 2018-ի մրցանակակիրները։ Մրցանակները տրվում են լավագույն հյուրանոցներին, տրանսպորտային ֆիրմաներին, օդանավակայաններին և ավիաընկերություններին՝ տեղեկացնում է life.ru-ն։

Չանգի օդանավակայանը հերթական անգամ վարկանիշային ցուցակում առաջատար է դարձել: Ամստերդամի Սհիպհոլ օդանավակայանը մրցանակ է ստացել «Եվրոպայում լավագույն օդանավակայան» անվանակարգում: Լոնդոնում Հիթրոուն ճանաչվել է ճանապարհորդների համաշխարհային առաջատար, որոնք սիրում են գնումներ կատարել և ցանկանում են վերադարձնել հարկերը tax-free համակարգով։

British Airways ավիաընկերությանը մրցանակ է տրվել երեք անվանակարգերում` «Կարճ հեռավորությունների լավագույն փոխադրող», « Մշտական հաճախորդների համար լավագույն ծրագիրը» և «Լավագույն լաունջը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել