Ժամանակակից աշխարհը կախվածություն ունի ինտերնետից: Աշխատանք, շփում, գովազդ. այս ամենը և մարդու գործունեության շատ այլ ոլորտներ գնալով ավելի շատ են մտնում վիրտուալ տարածք : Ինտերնետում մարդիկ ստանում են հաճույք, խաղում են, ֆիլմեր են դիտում, շփվում են և անգամ գումար են աշխատում, սակայն նրանցից քչերը գիտեն, թե ինչպես է ի հայտ եկել այս «կախարդական գործիքը», առանց որի այսօր դժվար է պատկերացնելը պժամանակակից մարդու կյանքը: Ինտերնետի հայտնվելու պատմությունն իսկապես հետաքրքիր է:

1969 թ. հոկտեմբերի վերջին Կալիֆորնիայի և Սթենֆորդի համալսարանների մասնագետները կապի սեանս անցկացրինայն ժամանակների համար անհավանական հեռավորության վրա՝ շուրջ 640 կմ: Այդ օրը՝ հոկտեմբերի 29-ը, համարվում է Ինտերնետի «ծննդյան օրը»: «Ինտերնետ» հասկացությունն ինքնին առաջացել է անգլերեն INTERconnected և NETworks բառերից, որոնք նշանակում են մեկ ամբողջության մեջ միավորված, ցանց: Այսօր այդ ցանցը միլիոնավոր հնարավորություններ ունի՝ ֆայլերի ուղարկում, կապ, համակարգիչների միացում և այլն:

Բացի դրանից, ինտերնետը թույլ է տալիս մուտք գործել տարբեր եղանակներով կոդավորված տեղեկությունների դաշտ: Հաջողված փորձից 2 տարի անց ամերիկացի գիտնականները ծրագիր մշակեցին, որը հնարավորություն էր տալիս հեռու տարածությունների վրա փոխանակվել նամակներով, այլ կերպ ասած՝ էլեկտրոնային փոստ: Եվս 2 տարի անց հեռավորության վրա տեղեկության փոխանակման ԱՄՆ-ի ծրագրին միացան Մեծ Բրիտանիան ու Նորվեգիան: Այդ ժամանակ տվյալների փոխանցումն իրականացվում էր հեռախոսային լարերի միջոցով: Հենց 1973 թվականն է համարվում գլոբալ միջազգային ցանց Ինտերնետի ստեղծման օրը:

1989 թ. անգլիացի հայտնի մասնագետ Թիմ Բերնես Լին զարգացրեց Համաշխարհային սարդոստայնի կոնցեպցիան, որի շրջանակներում իրականացվում էր աշխատանքներ էին իրականացվում HTML, HTTP-ի վրա և ակտիվորեն մշակում էին URI-ն: 2 տարի անց ընդհանուր մուտք բացվեց դեպի «համաշխարհային սարդոստայն», իսկ ինտերնետի ընդունումը «www» ֆորմատով կազմավորվեց 1996-ին: Այսօր աշխարհի գրեթե յուրաքանչյուր կետում յուրաքանչյուր մարդ հնարավորություն ունի մուտք գործելու դեպի ինտերնետ և ոչ միայն ստացիոնար համակարգիչներից: Ինտերնետից ակտիվորեն օգտվում են սմարթֆոնների, պլանշետների, այլ բջջային համակարգերի, Wi-Fi-ի միջոցով: Միջազգային տիեզերական կայանում ինտերնետը հայտնվել է 2010 թ. հունվարի 22-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել