Գոյություն ունեն անուղղակի փաստեր այն բանի, որ Լեոնարդո դա Վինչին շեղաչք է եղել, և դա կարող է բացատրել, թե ինչպես է նրան հաջողվել այդքան հստակ կտավին փոխանցել 3 չափումները՝ պնդում է Լոնդոնի քաղաքային համալսարանից ակնաբույժ Քրիստոֆեր Թայլերը։ Այս մասին տեղեկացնում է inopressa.ru-ն։

Նա հայտնել է․ «Արդյունքում տեսողական համակարգը պետք է անջատի մեկ աչքով ստացված պատկերը։ Սա նշանակում է, որ տեսողությունը առնվազն ժամանակ առ ժամանակ մոնոկուլյար է, իսկ մեկ աչքով ընկալվող տեսարանը շատ ավելի նման է այն բանին, ինչը նկարիչը փորձում է նկարել կտավի վրա»:

Թայլերը հաշվարկել է 6 նկարներում բիբերի միջև անհամապատասխանությունը, որոնք վստահության տարբեր աստիճաններով վերագրվում են Լեոնարդոյին։ «Միջինում բիբերի տեսանկյունների միջև տարբերությւնը կազմել է 10 աստիճան, և նկատվել է շեղաչքություն»,- ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել