Շունը մարդու բարեկամն է, որն օգնում է սեր գտնել։ Նման հայտարարություն են վերջերս արել գիտնականները, որոնք հետաքրքիր հետազոտություն են անցկացրել և պարզել են, որ շների տերերը շատ ավելի հաջողակ են սիրո հարցում։ Մասնագետները պարզել են, որ շուն պահողների 72%-ն ամուսնացած են կամ զուգընկեր ունեն, շուն չունեցողների դեպքում այդ թիվը 55% է։

Մասնագետները բացատրել են, թե ինչու է դա այդպես։ Շուն ունեցողների մեծ մասը պատմել են, որ շները պատճառ են հանդիսացել, որպեսզի իրենց մոտենային և ծանոթանային։ Այս մասին գրում է enovosty.com/news կայքը։

Գիտնականները նաև ապացուցել են, որ շուն պահող մարդիկ կյանքին ավելի դրական են նայում։ Նրանք բաց են, ավելի հեշտ են սիրահարվում, իրենց ընկերոջ մեջ ավելի շատ են դրական կողմեր տեսնում։

Հետազոտության ընթացքում նաև պարզվել է, որ հարցվածների 30%-ը հայտարարել է, որ չի հանդիպի մի մարդու հետ, որը չի կիսում կենդանիների նկատմամբ իր սերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել