ԱՄՆ-ում «թափ է առնում» սուր միելիտ հիվանդությունը, որը վնասում է նյարդային համակարգը, հաղորդում է Science Alert-ը:

Այս տարի բժիշկները հիվանդության 127 դեպք են արձանագրել:

Հիվանդությունների վերահսկողության և պրոֆիլակտիայի կենտրոնի փորձագետները նշել են, որ չգիտեն, թե ինչ հանգամանքներում են մարդիկ վարակվում: Բժիշկների կանխատեսմամբ՝ հիվանդությունը կտարածվի:

Տվյալ պահին հիվանդությունը տարածված է ԱՄՆ բոլոր շրջաններում: Վարակվում են միայն մինչև 18 տարեկան երեխաները: Պացինետների միջին տարիքը 4-ն է: Ախտահարվում է երեխաների ողնուղեղը, ինչի հետևանքով ցմահ պարալիչ է զարգանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել