Կան չխնամված կանայք, կան էքստրավագանտ, էլեգանտ, գերժամանակակից կանայք և կան էժանագինները: Նրանց մասին է այս նյութը: Էժանագին ոճը գումարի պակասից չի գալիս և ոչ էլ զգեստապահարանում բրենդային ապրանքների բացակայությունից:

Սա սեփական արտաքին տեսքի նկատմամբ չափի զգացման բացակայության արտահայտություն է: Այդպիսի կանանց մասին հաճախ է հիշատակում նորաձևության փորձագետ Էվելինա Խրոմչենկոն, ով մեզ սովորեցնում է գեղեցիկ տեսք ունենալ ոչ միայն ինքներս մեզ համար, այլ մեզ շրջապատող անձանց:

Նա հստակ հասկացնել է տվել, թե կանացի որ կերպարն է համարում էժանագին: Փայլփլուն քարերի առատությունը, կտորի վրա կենդանական դաջվածքները, ճղճղված ջինսերը, չափն անցած դիմահարդարումը, աքսեսուարների մեծ քանակությունը և անգամ եղունգների ճչան դիզայնը միայն փչացնում են կանացի իրական գեղեցկությունը՝ կնոջը վերածելով տոնածառի:

Կան նաև այլ նշաններ, իհարկե: Եվ այսպես՝ ինչպես ճանաչել էժանագին կնոջը:

Image result

Կախվածություն բրենդներից…

Կանանց տեսակ կա, ում համար այնքան էլ կարևոր չէ ապրանքի տեսքը, որքան պիտակի վրայի գրությունը: Անգամ, եթե տվյալ իրը 2004թ. հավաքածուից է, նա, միևնույն է, կգնի այն և կկրի հպարտորեն, ավելին՝ բոլորին էլ կպատմի, որ այն «Դիոր» է կամ, ասենք, «Հերմես»: Չի կարելի շրջապատի հավանությանն ու հարգանքին արժանանալ՝ ի ցույց դնելով զգեստների՝ մոդելավորողների հայտնի անուններով պիտակները: Բրենդային ապրանքների իրապես չափն անցնելը ծայրահեղ էժանագին տեսք ունի, և անհարմար է այդպես փողոց դուրս գալ:

Image result

Մեծամտություն…

Ոչինչ այնքան չի գեղեցկացնում կնոջը, որքան պարզությունն ու համեստությունը: Էժանագին կնոջը կարելի է ճանաչել ոչ միայն ճչացող հագուստով, այլև իր վարքագծով, որը հաճախ չափազանց ցուցադրական է: Դա վերաբերում է և տաքսու վարորդների, մատուցողների, խանութների խորհրդատուների նկատմամբ դրսևորվող մեծամտությանը, հատկապես երբ այդ մարդիկ չեն կարող տվյալ պահին արժանապատիվ պատասխան տալ: Նման կանայք սիրում են քննարկել ուրիշներին՝ նրանց վրա լցնելով զզվելի արտահայտությունների մեծ քանակ:

Related image

Ոչ այնտեղ, ոչ այն ժամանակ…

Էժանագին կանայք սխալմամբ համարում են, որ վառ արտաքին տեսքը հմայիչ լինելու գրավական է և կանացի գլխավոր զենքը: Նրանք խանութ կամ շուկա այն տեսքով են գնում, ասես պիտի մասնակցեն ինչ-որ խնջույքի կամ տոնակատարության: Նույնն է նաև աղբը թափել գնալու կամ շանը զբոսանքի տանելու ժամանակ: Այո, կինը միշտ պետք է խնամված ու հաճելի տեսք ունենա, բայց նա պետք է հասկանա, թե որտեղ պետք է հայտնվի լրիվ տոնական հագուկապով:

Հավատացեք, շատ հիմար տեսք ունեն այն կանայք, ովքեր սև տարածված ստվերաներկով ու կարմիր շրթներկով մարզասրահում մարզվում են, կամ կարճ շրջազգեստը՝ հուղարկավորության ժամանակ, իսկ ավելի սարսափելի է Հարության տոնի ժամանակ եկեղեցում հայտնվել փայլփլուն դիմահարդարմամբ և կարճ սեքսուալ շրջազգեստով:

Related image

Շքեղություն և վարկ…

Ֆինանսական հնարավորությունները ոչ միշտ են կնոջը հնարավորություն տալիս գնելու այն իրերը և կոսմետիկ միջոցները, որոնք նա ուզում է: Բայց երբ դու տրոլեյբուսում տեսնում ես թանկարժեք մուշտակով, վերջին մոդելի iPhone հեռախոսով մի կնոջ, ապա ակամայից մտածում ես՝ իսկ ինչո՞ւ այս շքեղ կինն իր սեփական մեքենայով չի երթևեկում, այլ հասարակական տրանսպորտով: Հա, իհարկե, բոլորի մոտ էլ լինում է այնպիսի դեպք, երբ հարկ է լինում երթևեկել հասարակական տրանսպորտով, եթե անգամ ավտոտնակում լյուքս դասի 4 մեքենա ունես:

Image result

Բայց այստեղ խոսքն այն կանանց մասին է, ովքեր իրականում թերսնվում են, տանն առանց լույսի ու տաք ջրի են նստած, մինչև ականջները թաղված են պարտքերի մեջ, բայց, չգիտես ինչպես ու ինչու, գնում են թանկարժեք ապրանքներ: Դա ոչ թե էժանագին կնոջ, այլ ամենաիսկական մուրացկանության կատարյալ դրսևորում է: Այդպիսի կինը չի կարողանում իր կյանքում առաջնայնություններ դնել, և եթե անգամ նրանով հարուստ տղամարդ հետաքրքրվի, նա պարզապես նրան կսնանկացնի կամ խելագարության կհասցնի սպառողի իր հիստերիաներով:

Տղամարդ-դրամապանակ…

Image result

Էժանագին կինն իր տղամարդուն ընտրում է՝ ելնելով վերջինիս նյութական վիճակից: Այդ կինը նրա հետ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ վերջինս ապահովում է նրան ամեն ինչով: Երբ վերջանան փողերը, վրա կհասնի հնին հրաժեշտ տալու և նորը փնտրելու ժամանակը: Եթե այդ կնոջ տղամարդը ժամանակավոր ֆինանսական դժվարություններ ունենա, նա նրան չի աջակցի, նեցուկ չի լինի, պարզապես կհեռանա:

Եթե տղամարդն ինչ-որ գործի մեջ կապիտալ է ներդնում, այդպիսի կինը բավարար խելք ու համբերություն չի ունենա՝ սպասել մի քանի ամիս, որպեսզի արդյունքում՝ ավելի շքեղ կյանքով ապրի:

Սովորաբար այդպիսի կանանց երեխաները դաստիարակվում են իր ծնողների կողմից, իսկ նրանք փնտրում են հերթական հովանավորին այնքան ժամանակ, քանի դեռ չեն կորցրել իրեն հմայքն ու երիտասարդությունը: Իսկ վերջում՝ տապակած կարտոֆիլ ու ապրանքներ second hand-ից:

Խմբագրության խորհուրդը

Էժանագին կերպարներ, զգացմունքներ ու հարաբերություններ շատ հաճախ են հանդիպում մեր կյանքում: Սակայն դա բոլորովին չի գեղեցկացնում կնոջը: Հետևիր քեզ, գտիր քո ոճը, հետաքրքրվիր նորաձև տրենդներով, բայց չափը մի անցիր քո կյանքում դրանք կիրառելիս: Կարդա, սովորիր, ճանապարհորդիր, սիրելի տղամարդու համար մուսա եղիր, և դու ոչ թե վառ դրոշմապիտակ, այլ իսկապես շքեղ կին կլինես:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել