Աշխարհում «թափ է առնում» «առնետային համաճարակը»: Այն արդեն 100 կյանք է խլել: Հիվանդները մահանում են բերանից արյունահոսության հետևանքով և մարմնական ցավերից տանջվելով:

Նիգերիայում Լասսա համաճարակն ուսումնասիրելով՝ գիտնականները պարզել են, որ դրա հարուցիչը առնետն է: Հիվանդությունը նման է ժանտախտին:

Հիվանդությունը դրսևորվում է բերանից արյունահոսությամբ, ինչպես նաև ուղեկցվում սրտխառնուքով և մկանային ցավերով:

Նիգերիայում հաջողվել է կանգնեցնել համաճարակը, սակայն փորձագետների կարծիքով այն կարող է մուտացվել և զարգանալ: Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին շուրջ 514 մարդ է դրանով վարակվել, 134-ը զոհվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել