Armsport.am-ը գրում է.

Այսօր մեկնարկում է ըմբշամարտի 2018 թվականի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի հավաքականները:

Բուդապեշտում կայանալիք առաջնությունում առաջինը պայքարի են դուրս գալու ազատոճային ըմբիշները:

Մրցումային առաջին օրը գորգ դուրս կգան 61 կգ, 74 կգ, 86 կգ և 125 կգ քաշային կարգի ըմբիշները: Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ՝ 74 կգ քաշային կարգում հանդես կգա Վալտեր Մարգարյանը: Մեր ըմբիշը պայքարը կսկսի 1/16 եզրափակչից, որտեղ կմրցի Բուլղարիան ներկայացնող Ազամատ Նուրիկաուի հետ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել