Aysor.am-ը գրում է.
Աֆրիկայում ամենաերիտասարդ և Տանզանիայում միակ միլիարդատերը՝ 43-ամյա Մուհամմեդ Դևջին, ում առեւանգել էին անցած շաբաթ, տուն է վերադարձել, հայտնում է Reuters-ը:
 
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Տանզանիայի տնտեսական մայրաքաղաք Դար էս Սալամում դիմակավորված մարդիկ տղամարդուն ուժով նստեցրել էին ավտոմեքենայի մեջ և տարել անհայտ ուղղությամբ:
 
«Ես ողջ եւ առողջ տուն եմ վերադարձել»,- հայտարարել է նա: Նրա հայտարարությունը տարածել է MeTL Group կոնգլոմերատը: Երկրի փոխնագահի գրասենյակի միավորված պետության եւ շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով նախարար Ջանուարի Մաքամբայի փոխանցմամբ՝ առեւանգողները շաբաթ առավոտյան Դեւջիին մեքենայից իջեցրել են դաշտում: Նրան ազատելու այլ մանրամասներ,  նաև առևանգողների դրդապատճառների մասին չի հաղորդվում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել