Երգչուհի Զարուհի Բաբայանը մայիսի 29-ին պատրաստվում է համերգ տալ «Զարուհի Բաբայանը բանակի կողքին» խորագրով: Այս համերգը դեռևս անցյալ տարվա աշնանը երգչուհու պատրաստած նախագծի տրամաբանական ավարտն է: «Սկիզբը դրվեց մեր բանակի տարեդարձին նվիրված տեսահոլովակով: Հետո մենահամերգներ եղան Սոֆի Դևոյանի «Պարի և հոգու» թատրոնի աղջիկների հետ ինչպես Հայաստանի Զինված ուժերում, այնպես էլ Արցախի Պաշտպանության բանակի զորամասերում»:

Մայիսի 29-ին ևս լավ պատրաստված մենահամերգ է սպասվում, որը կազմակերպվել է ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ: ArmStar.am-ը հետաքրքրվեց, թե հյուրեր լինելու՞ են: «Համերգի ընթացքում միայն մեկ հյուր է լինելու` երգիչ Արսեն Սաֆարյանը, ով կատարելու է իր արդեն սիրված երգերից մեկը, որը նույնպես նվիրված է բանակին: Այդ երգն առաջին անգամ հնչել է «Հատուկ նշանակության երգեր»  համերգի ժամանակ»: Խոսքը Արսեն Սաֆարյանի «Սպասիր ինձ» երգի մասին է: «Արսենը բեմում լինելու է իմ երգի ստուդիայի սաների հետ: Երգն այդ օրը մատուցելու ենք մի փոքր այլ մեկնաբանությամբ»: ArmStar.am-ի հետ զրույցի ընթացքում Զարուհին նշեց, որ համերգի ընթացքում զինվորական, բանակային ոգի է տիրելու: «Համերգային ծրագրի իմաստն այսպիսին է. կա  մի զինվոր, որը սիրում է, սիրահարված է, և սիրած աղջիկը ճանապարհում է նրան բանակ: Այդ զինվորն ականատես է լինում պատերազմի և, Փառք Աստծո, վերադառնում է, ընտանիք է կազմում»: Այսինքն՝ համերգային ծրագրի գիծն է` սեր, ընտանիք, խաղաղություն, և իհարկե, Հայաստան:

ArmStar.am-ը տեղեկացավ նաև, որ հնչելու է զինվորական օրհներգը,  հանդես է գալու Պատվո պահակախումբը, ելույթ են ունենալու  նաև «Սարդարապատ» պարային համույթը, «Պարի և հոգու» թատրոնը և Զարուհի Բաբայանի երգի ստուդիայի սաները:

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել