Կանադայում ուժի մեջ է մտել մարիխուանան օրինականացնող օրինագիծը, որը չափահաս բնակիչներին իրավունք է տալիս աճեցնելու, պահպանելու և օգտագործելու այն։ Օրինագծի ընդունման օրը երկրում բացվել է մարիխուանայի վաճառքով զբաղվող 111 խանութ։ Խանութների բացվելուն պես նրանց առջև հազարավոր հերթեր են գոյացել։ Առաջին գնորդներին դիմավորել են մեծ հանդիսավորությամբ և լրագրողների ուղեկցությամբ։
Կանադայի ոստիկաններն էլ իրենց հերթին խնդրել են այլևս չբողոքել այն հարևաններից, ովքեր մարիխուանա են աճեցնում կամ օգտագործում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել