Tert.am-ը գրում է.

Ի՞նչ ենք մենք ուզում: Սյունիքի մարզում կապանցիների հետ հանդիպմանը, դիմելով հրապարակում հավաքվածներին, հարց բարձրացրեց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Հետո ինքն էլ պատասխանելով հարցին՝ նշեց՝ ուզում են մի Հայաստան, որտեղ տեղ չունեն բռնությունը, ծայրահեղականութունը, կոռուպցիան, կեղծիքը, օլիգարխիան: Ներկայացրեց՝ այստեղ է սատարելու Կապանի համայնքապետի «Իմ քայլը» դաշինքի թեկնածուին:

«Երեկ ես հայտարարություն արեցի, թե ՀՀ-ում այլևս չկան օլիգարխներ, և իմ այս հայտարարություններից հետո եղան հայտարարություններ, որոնք ինչ-որ կասկածելի գործարքներ էին փնտրում իմ հայտարարությունների հետևում», - ասաց նա:

Առաջարկեց արձանագրել, որ այսքան տարի ՀՀ-ում օլիգարխան ամենաշատ օգտագործվող բառերից է: «Այն նշանակում է՝ քչերի իշխանություն, քչերի իշխանության ներկայացուչիչ:

Եվ ասելով, որ չկա օլիգարխիա, ես ասում եմ, որ քչերի իշխանությունն այևս տապալված է, և ՀՀ-ում հաստատված է մեծամասնության, այսինքն՝ ժողովրդի՝ ձեր իշխանությունը, - ասաց նա՝ հավելելով, որ դա չի նշանակում, որ ովքեր նախկինում օրիգարխներ են եղել, դադարել են գոյություն ունենալուց. «Ո՛չ: Նրանց կարգավիճակն է դադարել գոյություն ունենալուց, որովհետև ՀՀ-ում չի կարող լինել մարդ, որ մտածի ինքն ուժեղ է ժողովրդից, որ մտածի իր իշխանությունն ավելի ուժեղ է ժողովրդի, պետական իշխանությունից»:

Այնուհետ նա անդրադարձավ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակելու հարցին: Արձագանքեց այն դիտարկումներին, որ Հունան Պողոսյանը Սյունիքի մարզից չէ՝ հիշատակելով, որ իր՝ Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու ժամանակ էլ կային խոսակցություններ, որ ինքը ծնունդով երևանցի չէ: «Տեղային հայրենասիրությունն ամենավտանգավոր երևույթն է», - ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել