Tert.am-ը գրում է.

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի խոսքով՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Ռուդի Ջուլիանիի այցը Հայաստան ոչ թե տարածաշրջանային է, այլ մասնավոր. նա գալիս է մասնակցելու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կազմակերպած տնտեսական ֆորումին: Այս մասին նա ասաց Tert.am-ի հետ զրույցում՝ պարզաբանելով Ֆեյսբուքում արած իր գրառումը:

«Նրա այցը երկկողմ քաղաքական օրակարգ չի պարունակում, և տարածաշրջանային չէ: Նա Հայաստան է գալիս ոչ  թե որպես ԱՄՆ նախագահի կիբերհանցագործությունների դեմ պայքարի հարցերով խորհրդական կամ նախագահի իրավական խմբի պատասխանատու, այլ որպես «Ջուլիանի փարթներսի» հիմնադիր: Հայաստանում է լինելու մասնավոր այցով»,- ասաց նա:

Նշենք, որ Սուրեն Սարգսյանը Ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ իր տեղեկություններով, Հայաստան կժամանի Թրամփի խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջիուլիանին:

Նա նաև իր գրառման մեջ նկատել էր, որ Ջիուլիանին Թրամփի աջակիցն, ընկերն ու խորհրդականն է: «Նաև Թրամփի անձնական իրավաբանը: 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակման ժամանակ հենց նա էր Նյու Յորքի քաղաքապետ»,- գրել էր նա:


Չնայած Ջուլիանիի այցը Հայաստան մասնավոր է, սակայն, այնուամենայնիվ, ըստ նրա՝ այն լավ առիթ է  հայ-ամերիկյան հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել