NASA-ի գիտնականները հայտարարել են արկտիկական երկարամյա սառցածածկույթի գրեթե ամբողջությամբ անհետանալու մասին՝ գրում է korrespondent.net-ը։

NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիան հայտարարել է, որ Արկտիկայի սառցածածկույթի ավելի քան 70 տոկոսն այժմ սեզոնային երևույթ է:

Դա նշանակում է, որ սառույցը հալչում է ամռանը և գոյանում ձմռանը: Միևնույն ժամանակ, սեզոնային սառույցը շատ ավելի զգայուն է մթնոլորտային պայմաններում:

Ինչ վերաբերում է «հին» սառցադաշտերի ընդհանուր տարածքին, ապա այն կրճատվել է մինչև երկու միլիոն քառակուսի կիլոմետր: Շրջակա միջավայրի ջերմաստիճանի բարձրացումը առաջացնում է գլոբալ աղետ և հանգեցնում է Արկտիկայի էկոհամակարգի ոչնչացմանը: Սա վերաբերում է ոչ միայն կենդանիների շատ տեսակների, այլև յուրահատուկ միկրոօրգանիզմների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել