Հարվարդի համալսարանի գիտնականները պարզել են, որ ծովամթերք պարունակող Միջերկրածովյան սննդակարգի ճիշտ և կանոնավոր պահպանումը ապահովում է մարդու օրգանիզմի ճարպաթթուների համապատասխան պահուստը, որն անհրաժեշտ է օրգանիզմի ճիշտ աշխատանքի համար՝ հաղորդում է Medical Xpress–ը։

Ծովամթերքների մեծ մասում պարունակվող ճարպաթթուները հատկապես օգտակար են սիրտ–անոթային համակարգի համար։

Գիտնականների հետազոտությունների համաձայն՝ մեծ քանակությամբ ծովամթերք օգտագործող տարեց մարդիկ 3 տարի ավելի երկար են ապրում մյուսներից և երեք անգամ ավելի քիչ են մահանում սրտի հիվանդություններից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել