Թուրքիայի հարավարևմտյան Յալովա նահանգում գտնվող մզկիթը, պարզվում է, Մեքքայի նկատմամբ սխալ անկյամբ է կառուցվել: 37 տարի շարունակ հավատացյալները սխալ ուղղությամբ են աղոթել: Այս մասին հաղորդում  է Daily Sabah պարբերականը:

1981-ին մզկիթը կառուցելիս սխալ են թույլ տվել, և ուղղությունը 33 աստիճանով անհրաժեշտից սխալ է եղել: Կրոնական իշխանության պաշտոնական ներկայացուցիչները մզկիթ են այցելել՝ խախտումը տեսնելու համար: Տեղի իմամը գտել է լուծումը՝ հաստատության հատակին պարաններ են տեղադրել՝ ճիշտ ուղղությունը ցույց տալու համար:

Մզկիթի իմամ Իսա Քայայի խոսքով՝ սխալի մասին ծանուցել են նրանց, որոնց անհրաժեշտ է: Գյուղ, որտեղ հայտնաբերվել է թյուրիմացությունը, ավելի բարձրաստիճան իմամ է ժամանել: Մզկիթի ինտերիերն ավելի ուշ կփոխեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել