Սոցցանցի օգտատերերը AirAsia ավիաընկերության աշխատակցուհուն աշխարհի ամենագեղեցիկ բորտուղեկցորդուհին են անվանել այն բանից հետո, երբ ուղևորներից մեկը նրա լուսանկարը հրապարակել է Facebook-ում։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։

Երկրպագուն նկար է հրապարակել, որտեղ 24-ամյա Մայբել Գուոն, կարմիր համազգեստով, ինքնաթիռի սրահով չիփսեր է բաժանում։ Լուսանկարը անմիջապես սկսել է տարածվել, և շատ օգտատերեր հիացել են բորտուղեկցորդուհու արտաքինով։

«Ինչպես տոմս գնեմ նրա հետ չվերթի համար»,– հետաքրքրվում էին ոմանք։ «Ես հաճախ կսեղմեի «կանչել բորտուղեկցորդուհուն» կոճակը»,– կատակում էին մյուսները։

Ոմանք տեղին չեն համարել նման մեկնաբանությունները, սակայն աղջիկն ինքը դեմ չի եղել իր արտաքինի վերաբերյալ հիացական մեկնաբանություններին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել