Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Լետիցիա Ավիան օրինագիծ է մտցրել, որով արգելվում է շրջաններում շեշտադրումներով խոսող մարդկանց հանդեպ ծաղրը։ Պատգամավորն օրինագիծը մտցրել է այն բանից հետո, երբ հանրահայտ քաղաքական գործիչը ծաղրել է լրագրողի խոսքը՝ գրում է AFP։

Ֆրանսիայի ձախականների առաջնորդ և նախկին նախագահի թեկնածու Ժան-Լյուկ Մելանշոնը կոպիտ է վարվել լրագրողի հետ, ով Ազգային ժողովում հարցեր տալիս հարավային շեշտադրմամբ է խոսել: «Կարո՞ղ է որևէ մեկը ինձ ֆրանսերեն լեզվով հարց տալ։ Եվ մի փոքր հասկանալի․․․»,- ասել է Մելանշոնը դիմելով լրագրողների խմբին։

Դրանից հետո Ավիան հայտարարել է օրինագծի մասին, որում ասվում է, որ մարզային շեշտադրումներով խոսքը, լինի դա հարավից, Փարիզից, թե որևէ այլ տեղից, հանդիսանում է «շատ ֆրանսիացի մարդկանց անհատականության անբաժանելի մասը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել