Բրիտանացի գիտնականները կապ են գտել բարակ իրանի և կնոջ անձնային բնութագրերի միջև։Այս մասին հաղորդում է Daily Mail պարբերականը։

Պարզվել է, որ առավել առողջ և հաջողակ կանայք ամենից հաճախ ձիգ կազմվածք ունեցողներն են։ «Բարակ իրանը հարստություն է խորհրդանշում, հաջողություն և ինքնավերահսկում։ Այնքան էլ հեշտ չէ պահպանել ձիգ մարմինը ողջ կյանքի ընթացքում, իսկ ծննդաբերած կանանց համար այս ձեռքբերումը հիացմունքի արժանի է։ Շատերի համար սա մեծ զոհողություն է և ծանր աշխատանք»,– բացատրել է Սուրեյի համալսարանի առողջության հոգեբանության պրոֆեսոր Ջեյն Օգդենը։

Օգդենն ավելացրել է, որ չնայած փարթամ մարմինը կրկին նորաձև է, բոլորն առաջվա պես ձգտում են հոլիվուդյան, մուլտային, չափազանց բարակ իրանի, ինչպես Քիմ Քարդաշյանինն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել