Ոչ բոլոր բողոքի ակցիաները, ցույցերը կամ ապստամբություններն են ազդում պատմության վրա։ Ձեզ ենք ներկայացնում հասարակական անկարգությունների ամենաակնառու օրինակները, որոնք ոչ միայն ազդեցություն են ունեցել պատմության վրա, այլև փոխել են դրա ընթացքը։

Ոստիկանության ռազմականացումն ու անզեն դեռահասի մահը

Ոստիկանության ռազմականացումն ու անզեն դեռահասի մահն ապստամբությունների հիմք դաձան Ֆերգյուսոնում՝ Միսուրի նահանգում։ 2014 թ. օգոստոսի 9-ին սպիտակամորթ ոստիկան Դարեն Ուիլսոնը վեց անգամ կրակել է 18-ամյա անզեն աֆրոամերիկացի Մայքլ Բրաունի վրա։ Ուիլսոնը ընկերոջ հետ մոտեցել է Բրաունին և հրամայել նրան ճանապարհից դուրս գալ և մայթին կանգնել։ Խոսակցական վեճ է սկսվել, և Ուիլսոնը կրակել է Բրաունի վրա պարեկային մեքենայի միջից։ Հաջորդ օրը ժողովուրդը խաղաղ բողոքի ցույցեր ու հասարակական անկարգություններ է սկսել։

Ֆերգյուսոնի ապստամբությունները բոլորի ուշադրությունը շեղեցին ռասայական խտրականության և ԱՄՆ-ի քաղաքացիական ոստիկանության չափից ավելի զինված լինելու խնդրից։

Լոս Անջելեսի ապստամբություններն ԱՄՆ-ի պատմության մեջ ամենախոշորն էին

Լոս Անջելեսում անկարգություններ սկսվեցին այն բանից հետո, երբ չորս ոստիկաններ անմեղ ճանաչվեցին 1992 թ. ապրիլի 23-ին Ռոդնի Քինգին ծեծելու վերաբերյալ գործով։ Զանգվածային ապստամբություններն ուղղված էին ոստիկանության դաժանության, աղքատության, տնտեսական հնարավորությունների և հասարակությունում աֆրոամերիկացիների քաղաքացիական իրավունքների բացակայության դեմ։ 


Ապստամբությունները ճնշելուց հետո Լոս Անջելեսի ոստիկանության բաժանմունքն ու քաղաքային իշխանությունները մասշտաբային փոփոխություններ իրականացրին. քարոզարշավ անցկացվեց՝ ուղղված ոստիկանական ուժերում ռասայական փոքրամասնությունների ներկայացուցիչների թվի ավելացմանը, իսկ ոստիկանության հրամանատար Դերիլ Գեյթսը թողեց պաշտոնը։ Չորս ոստիկաններից երկուսը մեղավոր ճանաչվեցին և 32 ամիս ազատազրկման ենթարկվեցին։

Ֆրանսիայի աշխատողների գործադուլը և ուսանողների ապստամբությունը

1960-ականներին Ֆրանսիան մուտք գործեց կայունության շրջան, սակայն ուսանողների մոտ դժգոհություններ առաջացան։ Նրանց դուր չէր գալիս հնացած համալսարանական կրթության համակարգը և ուսումն ավարտելուց հետո աշխատանք գտնելու անհնարինության փաստը։

1968 թ. Փարիզում անկարգությունները սկսվեցին ուսանողական ցույցերի շարքից, որոնց միացան նաև գործարանների աշխատողները։ Շուրջ 11 միլիոն մարդ գործադուլ սկսեց և շարունակեց 2 շաբաթ։

Ապստամբությանը խոշոր դիմադրություն ցույց տվեցին ոստիկանության հրամանատարներն ու համալսարանների դեկանները, ինչպես նաև նախագահ Շառլ դը Գոլը։ 1968-ի հուլիսի 2-ին ցուցարարները հեռացվեցին Սորբոնից։

Զանգվածային անկարգություններից հետո դը Գոլի կուսակցությունը ընտրություններում հաղթանակ տարավ և ընդառաջեց ցուցարարներին, մասնավորապես՝ բարձրացրեց աշխատավարձերը, բարելավեց աշխատանքային պայմաններն ու օրենք ընդունեց բարեկարգման մասին, որը կոչված էր արդիականացնելու բարձրագույն կրթությունը։

1835 թ. անհայտ խռովությունները

1835-ի օգոստոսին բարկացած սպիտակամորթ աշխատողների ամբոխն ավիրեց այն ռեստորանը, որի սեփականատեր Բևերլի Սնոուն ազատ աֆրոամերիկացի էր։

Անկարգությունները սկսվեցին, երբ Արթուր Բոուենը՝ տիկին Աննա Մարիա Տորնտոնի ստրուկը, սպառնաց սպանել նրան։ Բոուենը տուն էր եկել հարբած վիճակում, երբ իր տիրուհին քնած էր, և կացինը ձեռքին ներխուժել էր տիկնոջ ննջարան, սակայն տիկին Տորնտոնը արթնացել է և սարսափած վազել դեպի հարևանները։

Բրաունը փախուստի դիմեց, սակայն վաղ թե ուշ գտնվեց ու ձերբակալվեց։ Երբ նա ճաղերի հետևում էր, փողոցներում ամբոխ կուտակվեց, որը փոխհատուցում էր պահանջում, սակայն ոչինչ անել հնարավոր չէր այլևս, քանի որ հանցագործն ադեն պատժված էր։ Դրա փոխարեն նրանք ավիրեցին մոտակայքում գտնվող այն ռեստորանը, որի սեփականատերը՝ Բևերլի Սնոունը, սևամորթ էր, ինչպես նաև սևամորթների համար նախատեսված մի քանի դպրոցներ ու ծերանոցներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել