ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարություն է տարածել.

«Հարգելի պարոն վարչապետ,

Հայտնի է, որ Ալավերդի քաղաքը ստեղծվել է որպես պղնձաձուլական կենտրոն և առնվազն վերջին 2,5 հարուրամյակի ընթացքում եղել է մեր երկրի հանքարդյունաբերության կենտրոններից մեկը: Ալավերդու բնակիչների հիմնական մասի ապրուստն ուղղակիորեն կապված է եղել Ալավերդու պղնձաձուլական կոմբինատի հետ: Այսօր Ալավերդու պղնձաձուլական գործարանի շուրջ 650 աշխատակիցներ փաստացի կանգնած են իրենց ընտանիքների հանապազօրյա հացը վաստակելու վտանգի առջև:

Այսօրվանից տեխնիկապես չի աշխատում Ալավերդու պղնձաձուլական գործարանը:

Որպես ալավերդցի` կոչ եմ անում Ձեզ հանձնարարել անել հնարավորինն ու անհնարինը, որպեսզի Ալավերդու պղնձաձուլարանը շարունակի աշխատել: Հակառակ պարագայում 650 ընտանիք կարող են բռնել արտագաղթի ճամփան: Պատրաստ եմ ուժերիս ներածին չափով փորձել օժանդակել կառավարությանը խուսափելու գործարանի վերջնական փակումից:

Ալավերդու պղնձաձուլարանի փակումը անթույլատրելի է և հղի է լուրջ հետևանքներով: Այս պայքարում ես լինելու եմ  իմ համաքաղաքացիների կողքին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել