ԱԺ Պետական-իրավական հանձնաժողովի նիստում այսօր դրական եզրակացություն տրվեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին և մի շարք այլ նախագծերին. «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և ««Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և այլն։
Նոր ընտրական օրենսգիրքը կքննարկվի հոկտեմբերի 22-ին ներառվող ԱԺ արտահերթ նիստին:

Հիշեցնենք, որ եթե խորհրդարանն ընդունի այդ նախագիծը, ապա դեկտեմբերին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունները կանցկացվեն Ընտրական նոր օրենսգրքով, եթե ոչ՝ հնով:

Հիշեցնենք, որ այս նախագծով նախատեսվում է իջեցնել ԱԺ-ում ներկայացվածության շեմը. 4 տոկոս՝ 5-ի փոխարեն, իսկ քաղաքական դաշինքներին պարագայում՝ 6 տոկոս՝ գործող 7-ի փոխարեն:
Սրանով կրճատվում է նաև ընտրական գրավը՝ նախկին 10 մլն դրամի փոխարեն՝ 7.5 մլն դրամ գրավ։
Նաև նախատեսվում է կին պատգամավորների թիվը խորհրդարանում հասցնել առնվազն 30 տոկոսի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել