Անկախ նրանից, որ Երևանն արդեն նոր քաղաքապետ ունի, մայրաքաղաքի կենտրոնում և հատկապես ծայրամասերում ծաղկում է փողոցային առևտուրը։ Առևտուր մի քիչ մեղմ է հնչում, ավելի ճիշտ կլինի ասել՝ փողոցային շուկաները, հատկապես ծայրամասերում։

Հույս ունեմ, որ նոր թաղապետերը գոնե կզբաղվեն այս հարցով, ու Երևանն այսպեսի տգեղ տեսքից հետ կբերեն, քանի որ նախկինները վերջին ամիսների ընթացքում թքած են ունեցել աշխատելու վրա ու աչք են փակել։

Չի կարելի քաղաքը դարձնել շուկա բաց երկնքի տակ ու ժպիտով ապրել, խանգարել մարդկանց ու անունը դնել «փող են աշխատում»։ Փող աշխատելու ավելի օրինական ձևեր կան, մանավանդ հիմա, որ իշխանությունը գրեթե բոլորի սրտով է, բայց որոշ մարդիկ օգտվում են այդ ամենից, ու արդյունքում տուժում է քաղաքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել