Tert.am-ը գրում է.

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խոխնախագահ Արմեն Աշոտյանը հերքում է տեղեկատվությունը, թե ՀՀԿ Գործադիր մարմնի երեկվա նիստում կայացվել է վերջնական որոշում՝ հօգուտ ԱԺ առաջիկա ընտրություններին մասնակցելու:

Tert.am -ի հետ զրույցում Արմեն Աշոտյանն ասաց. «Հասկանում եմ, իհարկե, լրատվամիջոցների ու հասարակության ուշադրությունը ՀՀԿ մասնակցության և ՀՀԿ հնարավոր ցուցակի վերաբերյալ, սակայն մեզ շտապեցնել պետք չէ, որովհետև արտահերթ ընտրությունների անցկացման մասին պաշտոնական որոշում դեռ չկա, որևէ կուսակցություն իր ցուցակը չի հրապարակել և մեր երեկ արված հաղորագրությունը Գործադիր մարմնի երեկվա նիստի մասին այս պահին սպառիչ է: ՀՀԿ-ում քննարկումները շարունակվում են, որոշ լրատվամիջոցներ գուցե թե իրենց անալիտիկան փորձում են ներկայացնել որպես ստույգ տեղեկատվություն, բայց այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել