Նիկոլ Փաշինյան. «Մարտի 1-ի գործը բացահայտված է»:

Սասուն Խաչատրյան. «Տիգրան Աբգարյանին սպանել է հատուկջոկատայինը։ Սպանությունները բացահայտված են։ Մարտի 1-ի սպանդին մասնակցած զինվորականները հավելյալ գումարներ են ստացել։ Հովիկ Աբրահամյանի տարածքից հայտնաբերված զենքերը հնարավոր է, որ օգտագործվել են մարտի 1-ին»։

- Մարտի 1-ի գործով բացառապես ոչ ոքի մեղադրանք առաջադրված չէ 10 զոհերի սպանությունները ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ մասով:
- Մարտի 1-ի գործով հիմնական մեղադրյալ Միքայել Հարությունյանն ազատ տեղաշարժվում է ՌԴ-ում, քանի որ ՌԴ իրավապահ մարմինները նրան հանել են հետախուզումից` հետախուզումը համարելով ԱՆՀԻՄՆ: 
- Մարտի 1-ի գործով մյուս մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելը վերաքննիչ դատարանը համարեց հակասամանադրական և երկրորդ նախագահի կալանքը վերացրեց, իսկ փաստաբանները Վճռաբեկ դատարան բողոքին զուգահեռ բողոք են ուղարկում ՄԻԵԴ:
- Մյուս կալանավորված և մեղադրված անձը` Յուրի Խաչատուրովը, նույնպես ազատված է կալանքից և գտնվում է իր աշխատանքի վայրում: Նրան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչման գործընթացը ոնց որ կասկածելիորեն դանդաղում է:
- Մարտի 1-ի գործով հաջորդ` ամենաշատ կալանավորման հիմքերն ունեցող անձը (ըստ Սասուն Խաչատրյանի և Վանեցյանի գաղտնալսված խոսակցության բովանդակության) Սեյրան Օհանյանը ոչ միայն չի կալանավորվել, այլև անգամ ներգրավված չէ գործում որպես մեղադրյալ:
- ՀՔԾ և ԱԱԾ պետերի միջև տեղի ունեցած խոսակցության գաղտնալսումից պարզ է դառնում, որ տուժող կողմի իրավահաջորդի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը նախաքննական մարմնի ղեկավարի մոտ ունի արտոնյալ կարգավիճակ և դա քիչ է, մի հատ էլ ՀՔԾ պետի ՀՐԱՀԱՆԳՈՎ/ՊԱՏՎԵՐՈՎ հարցազրույցներ է տալիս գործի վերաբերյալ: Այսքանով նվազագույնը խախտվում է նաաքննական մարմնի անաչառության պարտադիր պայմանը, եթե չխոսենք փաստաբանի` ՀՔԾ պետի «տասովչիկ» լինելու փաստի արատավորության մասին:
- Սասուն Խաչատրյանի և Արթուր Վանեցյանի գաղտնալսված խոսակցության արդյունքում պարզ է դառնում, որ Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններն այս մարդկանց կողմից կոնկրետ ՔԱՂԱՔԱԿԱՆ նպատակահարմարությունից ելնելով շահարկվում են, դատավորներին նախկինների պես հրահանգավորում են և ակամայից քաղաքական հետապնդում են իրականացնում: 

ՀԳ. Հիմա, եթե այսքան փաստերը հերիք չեն, որպեսզի ֆիքսենք, որ մարտի 1-ի գործի բացահայտումն այս իշխանություններն ավելի լուրջ փակուղի են մտցրել, ուրեմն՝ մենք նվազագույնը «Անասանաֆերմայի» հայտնի կենդանիների կերպարներն ենք և անասնիզմը Հայաստանում, դժբախտաբար, հաղթանակ է տոնել: Նույն առավել խայտառակ վիճակն է տիրում երկրի մյուս կենսական նշանակության ոլորտներում, բայց ամեն ինչ՝ հերթով, ուղղակի այսքանից պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն, առավել քան Սերժ Սարգսյանինը, հիմնված է ՍՏԻ և ԿԵՂԾԻՔԻ վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել