Tert.am-ը գրում է.

Ղրիմի Կերչ քաղաքի պոլիտեխնիկական քոլեջում հրաձգություն ու պայթյուններ իրականացրած, այնուհետ ինքնասպան եղած Վլադիսլավ Ռոսլյակովն իր զոհերի կողքին չի հուղարկավորվի, գրում է gazeta.ru-ն: Առկա տվյալների համաձայն՝ Ռոսլյակովը կհուղարկավորվի ազգականներ չունեցողների հատվածում, իսկ ողբերգության զոհերը՝ Կերչի գերեզմանատան կենտրոնական ծառուղում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին քոլեջի 4-րդ կուրսի ուսանող Վլադիսլավ Ռոսլյակովն ինքնաշեն ռումբ է դրել կրթական հաստատության ճաշարանում, իսկ հետո կրակ բացել, այնուհետ ինքնասպան եղել քոլեջի գրադարանում: Ողբերգության հետևանքով մահացել է 21 մարդ: Զոհերի թվում եղել են քոլեջի սաներ ու աշխատակիցներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել