Ուրեմն զարգացած երկրներում, եթե ավտովթարից տուժածը հասցվում է հիվանդանոց և տեղում չի արձանագրվում նրա մահացած լինելու ֆակտը, այսինքն՝ եթե նա նույնիսկ չի շնչում կամ սրտի կանգ ունի, բայց նրա ուղելը դեռ մահացած չէ, ապա նրա փրկվելու հնարավորությունը կազմում է 90 տոկոս: Մեր հիվանդանոցների ողբերգական ստատիստիկան լռիվ հակառակն է, տուժածը շատ դեպքերում ոչ միայն մահացած չի լինում, այլև նունիսկ իր ոտքով է գալիս ու իր բերանով հայտնում բողոքները, բայց միևնույնն է, նրա փրկվելու հնարավորությունը Աստծո ձեռքում է միայն, այլ ոչ բժշկի, կասեմ ավելին՝ բժշկի սխալի պատճառով նրա մահացության շանսը ավելի է, քան եթե ձեռք չտային... Ահավոր է, ամեն օր կարդում ենք՝ ոնց են հիվանդանոցում մահանում համարյա բոլոր ծանր որակավորված տուժածները...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել