Ցանկացած առողջ կամ առողջանալու ցանկություն ունեցող հասարակություն պետք է փորձի իմաստավորել ու վերաիմաստավորել իր հեռու և ոչ այնքան հեռու անցյալը: Առանց իմաստավորման առաջընթաց չի կարող լինել: Այդ գործընթացը պետք շարունակական և չընդհատվող պրոցես լինի, իսկ եթե ոչ, կունենանք այն, ինչ մինչ այդ ունեցել ենք:

«Հեղափոխությունը» կարող է իրոք դառնալ հեղափոխություն, եթե մենք այն փորձենք իմաստավորել ու անել հետևություններ` վերածելով գործողությունների: Դա հնարավոր է անել ազատ մթնոլորտում ու առանց կուռքերի: Ասված է` կուռքեր մի ստեղծեք, որ չհիասթափվեք ու չհուսահատվեք:

Ցանկացած հեղինակություն ու ցանկացած նախապաշարում պետք է քննադատության ենթարկվի, որքան էլ դա որոշ մարդկանց մոտ հոգեբանական ճնշվածություն առաջացնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել