ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելը ոչ միանշանակ ընդունվեց հասարակության կողմից։ Սոցցանցերում խիստ քննադատություններ հնչեցին իշխանությունների հասցեին։

Հեղափոխության կողմնակիցների մի ստվար զանգված բացարձակ չընդունեց Փաշինյանի «բարիկադների քանդման ժամանակն է» կարգախոսին անցնելու քաղաքականությունը, որի արդյունքում բարձր պաշտոն ստացավ ոստիկանության համակարգի ամենաօդիոզ և չընդունված դեմքերից մեկը՝ Հունան Պողոսյանը։

Պարզվում է՝ փոխոստիկանապետ եղած ժամանակ պարոն Պողոսյանը չի վարանել զբաղվել նաև հովանավորչությամբ։ Ըստ Գյումրիում տարածված լուրերի՝ պարոն արդեն նախկին փոխոստիկանապետի՝ Շիրակի մարզի «լյուբիմչիկն» այժմ մարզային ոստիկանությունում աշխատող ամենազզվելի, հասարակության կողմից չընդունված և ԱՄԵՆԱԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ սուբյեկտներից մեկն է, որին ես ինքս ափսոսում եմ ոստիկան անվանել, քանի որ նա ավելի շատ մլիցա-մենթ է, քան ոստիկանության աշխատակից։ Շիրակի մարզի հանրաճանաչ կաշառակեր և թալանչի չինովնիկների թիկունքում հենց սա է հիմնականում կանգնած։

Ի դեպ, այդ անձի չարագործությունների և կաշառակերության մասին Գյումրիում և Շիրակի մարզում լեգենդներ են պատմում։ Ու դա մինչև հիմա իրավապահ համակարգում է աշխատում, երբ շատ վաղուց պետք է աղբանոցում լիներ իր հակաօրինական և ոստիկանի պատիվն ու արժանապատվությունը նսեմացնող գործունեության համար։ Տեսնես Վալերիյ Օսիպյանը դրանց մասին տեղյակ չէ՞։ Եթե իրականությանը համապատասխանում են այն տեղեկությունները, որ Պողոսյանն իրոք հովանավորում է իրեն «ոստիկան» համարող այդ սուբյեկտին, ապա դա շատ տխուր է։

ՀԳ. Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ կարևոր հարցերի ընդունման ժամանակ հաշվի է առնելու հասարակության կարծիքը։ Պողոսյանի առումով հասարակության մեծ մասը դեմ է այդ նշանակմանը։ Հետաքրքիր է, պարոն Փաշինյանը հաշվի առնելո՞ւ է անարյուն հեղափոխության միջոցով նրան իշխանության բերած հասարակության կարծիքն այս հարցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել