Կենդանիներն այս փոսերը շրջանցում են, իսկ այնտեղ իջնող մարդիկ անբացատրելի վախ են զգում: Սրանք Ուգանդայում գտնվող «Վալումբեի բներ» կոչվող փոսերն են, առավել հայտնի են որպես «մահվան բներ»:

«Վալումբե» նշանակում է մահ: Ըստ ավանդույթի՝ գլխավոր աստվածը զայրանում է Վալումբեի վրա՝ նրան վտարելով երկնքից, ապա նրա հետևից է ուղարկում իր եղբորը, որպեսզի Վալումբեին սպանի: Սակայն վերջինս խորամանկ է լինում և կարողանում է թաքնվել հողի մեջ:

Այս փոսերի լայնքը մեկուկես մետր է, իսկ խորությունը՝ 70մ: Ըստ գիտնականների՝ այս փոսերը հարյուրամյակների պատմություն ունեն: Առեղծված է մնում, թե ինչպե՞ս են մարդիկ կոշտ լեռնային ապարների մեջ այն ժամանակ այսպիսի փոսեր փորել՝ ձեռքի տակ ունենալով միայն աշխատանքի պարզագույն գործիքներ:

Տեղի սևամորթ բնակիչների պատմությունների համաձայն՝ 13-րդ դարում այստեղ են ապրել սպիտակամորթ «բաչվեզի» ցեղի ներկայացուցիչները, ովքեր ունեցել են գերբնական հատկություններ, օրինակ՝ թռչել, տեսնել այլ վայրերում գտնվող մարդկանց անցյալը, ուղղաձիգ ժայռեր մագլցել, հիվանդություններ բուժել: Սակայն մի օր նրանք անհետացան՝ թողնելով մահվան բներն ու փլատակները: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել