ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում «Ռուսաստանի և Հայաստանի միջև միջուկային, ավանդական և վերականգնվող էներգետիկայի բնագավառում համագործակցության հարցեր, էներգախնայող տեխնոլոգիաների զարգացում  և ռուս-հայկական համագործակցությունը բնական պաշարների արդյունահանման ոլորտում նոր տեխնոլոգիաների կիրառում» թեմաներով, որը կազմակերպվել է Expo Russia Armenia 2018-ի շրջանակում: Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից։

Ռուս արտադրողները ներկայացրել են նոր տեխնոլոգիաները և դրանց կիրառումը էներգետիկ ենթակառուցվածքների  և բնական պաշարների բնագավառում: 
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ռուսաստանի ու Հայաստանի համագործակցությունը միջուկային, վերականգնվող էներգետիկայի բնագավառում էներգախնայող տեխնոլոգիաների զարգացման  հեռանկարները:

Անդրադարձ է եղել ռուս մասնագետների մասնակցությանը ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի վերազինման, ինչպես նաև «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկ միջանցքի ստեղծման գործում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել